Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի հայ ուսանողների հետ

Armenpress 17:49, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am