Լիլիթ Մակունցն անդրադարձել է ՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին

Armenpress 14:12, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ պատրաստվում են անդրադառնալ խնդրին, քանի որ հարցը գնալով հանրայնանում է, և շատ մարդիկ են դրա մասին բարձրաձայնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am