ԱԻՆ-ում հայտնաբերվել է կոռուպցիոն երկու դեպք. նյութերն ուղարկվել են ԱԱԾ

Armenpress 15:36, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ  իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում   լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սխեմայի մասն է խոսքը և ո՞ր նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում է եղել: «Ասացի, որ այս պահի  դրությամբ երկու դեպք է  արձանագրվել, գործը  ԱԱԾ-ում է, քննություն է ընթանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Հրաչյա Ռոստոմյանը  նաև նշեց, որ  նախկին նախարար Դավիթ Տոնոյանից   հիմնականում լավ ժառանգություն է ստացել, իսկ խնդիրերն էլ  կապված  են  հակակարկտային և սեյսմիկ կայանների վերազինման, արդիականացման հետ: Նախարարը չհամաձայնեց լրագրողների դիտարկման հետ, թե ԱԻՆ կադրերն իրեն չեն  ընդունում, իր հետ չեն  ցանկանում աշխատել: Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց նաև, որ  ինքնանպատակ կադրային փոփոխություններ նախարարությունում չեն լինելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am