Իրանը լիովին կատարում Է միջուկային գործարքը. ՄԱԳԱՏԷ

Armenpress 15:23, 4 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը գործում Է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: «Գործակալությունը շարունակում Է հետեւել, որպեսզի միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում Է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի եւ այլ գործունեության բացակայության ստուգումը»,- նշել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրած իր զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am