Գվատեմալայում սուգ են հայտարարել հրաբխի ժայթքումից մարդկանց զոհվելու կապակցությամբ

Armenpress 13:04, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում եռօրյա սուգ Է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են վարչակազմում, հանրապետության ամբողջ տարածքում եռօրյա ազգային սուգ Է հայտարարված «մարդկային կյանքերի անդառնալի կորստի կապակցությամբ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով, որից տուժել են Չիմալտենանգո, Էսկուինտլա եւ Սակատեպեկես դեպարտամենտները»:

Ավելի վաղ Գվատեմալայի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ներկայացուցիչը հայտնել Է, որ երկրում առնվազն 25 մարդ Է զոհվել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով: Գվատեմալայում վտանգի բարձր մակարդակ Է հայտարարված, իսկ նրա երեք դեպարտամենտներում (Չիմալտենանգո, Էսկուինտլա եւ Սակատեպեկես)` առավելագույն: Ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն մարդ:

Ֆուեգոն ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է համարվում Գվատեմալայի տարածքում: Այն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր Է հեռու հանրապետության մայրաքաղաքից: Իշխանությունները հարկադրված են եղել ավելի քան երեք հազար մարդ տարհանել Անտիգուա քաղաքից, որն առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկն Է զբոսաշրջիկների շրջանում, փակված օդանավակայանը: Ժայթքումն սկսվել Է մայիսի 3-ին, այն երկրորդն Է դարձել ընթացիկ տարում:

Փորձագետների գնահատումների համաձայն՝ դա կարող Է լրջորեն նվազեցնել Գվատեմալա այցելող զբոսաշրջիկների հոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am