Facebook-ն օգտատերերի տվյալները տրամադրում Է սմարթֆոնների տասնյակ արտադրողների. NYT

Armenpress 12:46, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը վերջին տասը տարում հեռախոսների, սմարթֆոնների եւ այլ Էլեկտրոնային սարքերի՝ առնվազն 60 խոշորագույն արտադրողների հետ կնքել Է համաձայնագրեր, որոնք մուտք են բացում դեպի այդ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալներ: Այդ համաձայնագրերի մեծամասնությունը մինչ օրս գործում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին հայտնել Է New York Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացն սկսվել Է, երբ Facebook-ը ջանում Էր գերիշխող դիրք նվաճել սոցցանցերի շրջանում, եւ վերաբերել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Samsung-ը: Ինչպես նշել Է հրատարակությունը, կնքված համաձայնագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտատերերի տվյալների պաշտպանության սեփական կանոնների եւ ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի պահանջների կատարումը:

Մասնավորապես, սմարթֆոններ արտադրողներն ստացել են ոչ միայն սոցցանցերի օգտարերերի, այլեւ նրանց ընկերների տվյալներն ստանալու հնարավորություն, ընդ որում առանց վերջիններիս համաձայնության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am