Արցախի սահմանը ապօրինի հատած Իրանի քաղաքացին բերման է ենթարկվել

Armenpress 12:09, 2 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից:

Նույն օրը  ժամը 20:00-ի սահմաններում Հասան Ղոլանի Սայաթ Ալին սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել  ԱՀ ԱԱԾ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am