Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն  

Armenpress 16:02, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար հունիսի 4-5-ը Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am