Նախարարն առաջիկայում բացահայտումներ է խոստանում նաև կրթության ոլորտում

Armenpress 15:34, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում է առաջիկայում չարաշահումների բացահայտումներ ներկայացնել նաև ԿԳ ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային, նախարարն արձագանքեց. «Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Հիմա մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար այդպիսի բացահայտումներ ևս կլինեն: Բոլոր ոլորտներում էլ վիճակը վատ է, բոլոր ոլորտներում ստուգումներ կլինեն. այս պահին միջին մասնագիտական, դպրոցներ»:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ԿԳ նախարարությունը պատժող մարմին չէ, իրենք փաստերը կներկայացնեն իրավապահ մարմիններին:

Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարար է նշանակվել մայիսի 11-ին: Այդ պաշտոնում նա փոխարինել է ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am