ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 31 դեպք

Armenpress 22:00, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 3-ական, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական դեպք։  Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am