Գերմանիան կաջակցի Իրանին, քանի դեռ Թեհրանը կատարում Է ԳՀՀԾ-ն

Armenpress 13:45, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Գերմանիայի մայրաքաղաքում ելույթ ունենալով Global Solutions Summit-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Իրանի հույսերն արդարացնելու համար կշարունակենք ջանքեր գործադրել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պատրաստ Է եւ կկարողանա ապացուցել, որ ինքը կատարում Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-ասել Է Մաասը:

Նա հավելել Է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ոչ միայն «չտարածման ճարտարապետության կարեւոր բաղադրիչն Է», այն «կենտրոնական դեր Է խաղում Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովման գործում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am