Անձրեւաորդերի փառատոն Է կայացել Մեծ Բրիտանիայում

Armenpress 13:34, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կայացել Է Անձրեւաորդերի ավանդական ամենամյա փառատոնը: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչպես Է ընթացել միջոցառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փառատոնի ընթացքում դրա մասնակիցները կիրառում են զանազան միջոցներ անձրեւաորդերին հողից դուրս բերելու համար: Նրանք ջրում են մակերեւույթները, փայտերով զարկում գետնին եւ պարում դրա վրա:

Երբ որդերը դուրս են սողում, գործողության մասնակիցները հավաքում են դրանք, հաշվում եւ զգուշությամբ վերադարձնում հողի մեջ: Նրանց խոսքով՝ որդերը չեն տուժում, իսկ միջոցառումը հարգանքի խորհրդանշական նշան Է հողի այդ բնակիչներին, որոնք օգնում են այնտեղ կյանքի պահպանմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am