ՌԴ-ի կառավարությունը հավանություն տվեց ԱՊՀ-ի մտավոր սեփականության շուկայի համաձայնագրին

Armenpress 13:11, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն Է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նախարարների կաբինետի կայքում:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության ստորագրած կարգադրությամբ հավանություն Է տրվել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դրանում նշված Է, որ համաձայնագրի նախագիծը հավանության Է արժանացել ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am