Սիրիական բանակը հսկողության տակ կվերցնի Իսրայելի հետ սահմանը

Armenpress 12:36, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները չեն խոչընդոտի սիրիական զորքի տեղաբաշխմանը Իսրայելի հետ սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հայտնել Է Jerusalem Post իսրայելական թերթի ինտերնետ-պորտալը:

«Դիվանագիտական բանակցություններից հետո Իսրայելը եւ Ռուսաստանը եկել են փոխհամաձայնության, որ սիրիական բանակը վերստին հսկողության տակ կվերցնի Սիրիայի հարավը՝ մինչեւ Իսրայելի հետ սահմանը»,-ասված Է թերթի հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ դրա հետ մեկտեղ «երկու կողմերը փոխըմբռնման են եկել այն բանի շուրջ, որ իրանական զորամասերը չպետք Է տեղաբաշխվեն Իսրայելի հյուսիսային սահմանի մերձակայքում»: «Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին, սակայն, թույլ չի տրվի մասնակցել Հարավային Սիրիայի նկատմամբ հսկողությանը»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am