Հայ եկեղեցին ապրիլյան քառօրյայից հետո 59 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերել տուժածներին

Armenpress 12:08, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ծրագրերի ու կառույցների միջոցով Արցախին, արցախցի տարհանվածներին և սահմանապահ զինվորների ընտանիքներին տրամադրել է 59 միլիոն դրամ (125 000 ԱՄՆ դոլար) արժողությամբ դեղորայք, բուժպարագաներ, պարենային և իրային օգնություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած տեսանյութից:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմում զոհվեցին ոչ միայն զինծառայողներ, այլև ադրբեջանական զինուժը վայրագություն ցուցաբերեց ԼՂ քաղաքացիական բնակչության հանդեպ: Հայկական կողմից զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 100-ի, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը դպրոցի ճանապարհին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am