Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

Armenpress 19:53, 27 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից՝ լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am