Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում

Armenpress 17:52, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բակում պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցում կատարած շրջայցի ժամանակ բակում Փաշինյանին պաղպաղակ առաջարկեցին: Թեև վարչապետը հրաժարվեց ուտել մրսածության պատճառով, սակայն հյուրասիրեց դպրոցի սաներին և ներկաներին: Դրանից հետո վարչապետ Փաշինյանը նստեց  հեծանիվի ղեկին ու վարեց այն փոքր տարածքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոց և ներկա գտնվել սաների ավարտական միջոցառմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am