Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները

Armenpress 14:00, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Euronews»-ին, երկու «Էքզիթ փոլ»-ի  արդյունքներով,  մայիսի 25-ին կայացած հանրաքվեի մասնակիցների 69 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության համապատասխան դրույթի փոփոխության համար: Ներկայում Սահմանադրության դրույթներից մեկով արգելվում է աբորտը, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեալ կա կնոջ կյանքի վտանգ:

Նշվում է, որ հանրաքվեի մասնակիցների թիվը գերազանցում է 70 տոկոսը: Իռլանդացիները քվեարկությանը մասնակցել են առավել ակտիվ, քան 1996 թվականին, երբ երկիրը լուծել է ապահարզանների օրինականացման խնդիրը: Եթե «Էքզիթ փոլ»-ի արդյունքները հաստատվեն, ապա իռլանդուհիները իրավունք կստանան հղիությունն ընդհատել մինչ 12 շաբաթականը ցանկացած դեպքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am