ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը թողնում է պաշտոնը

Armenpress 13:54, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը թողնում է պաշտոնը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ գնում է արձակուրդ, որից հետո Առողջապահության նախարարություն չի վերադառնա։

«Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլեւս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։ Թողնում եմ մի շարք ներդրման պատրաստ և, ըստ իս, կարևոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։ Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը եւ այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am