Գաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում

Armenpress 12:15, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել Շարժայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացքող բլից շախմատի 23-րդ միջազգային մրցաշարում Սարգսյանը անպարտել է եղել: Օլիմպիական չեմպիոնը 9 հնարավորից հավաքելով 8 միավոր` միանձնյա հաղթել է բլից շախմատի մրցաշարում:

Մրցաշարին մասնակցում էին 113 շախմատիստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am