Հայաստան կայցելեն ՎԶԵԲ-ի կառավարման խորհրդի ներկայացուցիչները

Armenpress 12:01, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները:

«Ի հավելումն, պարոն Գվինադձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին»,- գրել է Միրզոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am