Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից է

Armenpress 10:45, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 10-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են մնալ առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը, իսկ Շանթ  Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց:

Այս տուրից հետո 7,5-ական միավոր ունեն Արամ Հակոբյանը և Կիրիլ Շրչենկոն:

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am