ԱՄՆ-ը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ խանգարել «Հյուսիսային հոսք-2»-ի իրագործմանը

Armenpress 17:35, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կոչ Է անում Եվրամիության անդամ երկրներին՝ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հայտարարել Է ԵՄ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Էդամ Շուբը:

«ԱՄՆ-ը պաշտպանում Է Ուկրաինային, Լեհաստանին եւ ԵՄ-ի անդամ մյուս երկրներին, որոնք ռուսական գազը որպես սպառնալիք են դիտարկում ազգային անվտանգությանը: Մենք հորդորում ենք ԵՄ-ի բոլոր անդամներին՝ միանալ այս քաղաքականությանը, որը պետությունները վարում են Ատլանտիկայի երկու կողմերում՝ «Հյուսիսային հոսք-2»-ին խոչընդոտելու եւ ուկրաինական գազի տարանցման ապագան պաշտպանելու համար»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելի Էներգետիկական խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am