Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանն է ներկայացրել հայաստանյան վերջին իրադարձություններում ոստիկանության գործողությունները

Armenpress 17:13, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 25-ին ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին և ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում:

Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով: 

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքի, կառույցի հաշվետվողականության, ոստիկանություն-հասարակություն կապի զարգաման, օրենքի գերակայության ամրապնդման և մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պարզաբանումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am