Մակրոնը հավատում Է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավ ապագային

Armenpress 16:37, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավատում Է Ռուսաստանի հետ լավ ու բարի հարաբերություններին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է մայիսի 25-ին՝ ելույթ ունենալով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի Է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես հավատում եմ մեր երկրների միջեւ լավ, բարի հարաբերություններին,-ասել Է նա:- Բանակցությունների ընթացքում մենք խոսել ենք պատմական անցյալի, տնտեսության, ընդհանուր նախագծերի մասին: Դա այն Է, ինչը միավորում Է մեր ժողովուրդներին»:

Ընդսմին Մակրոնն ընդգծել Է, որ «անհրաժեշտ Է մի քանի բնագավառներ առանձնացնել աշխարհաքաղաքական ոլորտներից, դրանք ազատել քաղաքականացումից»: «Դրանց վրա ես շատ եմ աշխատում Եվրամիության իմ գործընկերների հետ: Մենք արդեն շատ բանի ենք հասել, բայց ցանկանում ենք ավելի հեռուն գնալ»,-ասել Է Ֆրանսիայի ղեկավարը: «Մենք ձգտում ենք եվրոպական ինքնիշխանության:

Դրա համար անհրաժեշտ Է սկսել ֆինանսավորման բնագավառում ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից: Մենք ցանկանում ենք, որ լինեն ավելի շատ նոր ձեռնարկություններ»,-հայտարարել Է նա: «Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները լավ ապագա ունեն, Եվրոպայի իմ տեսլականը ձգվում Է Ատլանտիկայից մինչեւ Ուրալ: Ես հավատում եմ, որ այդ հարաբերությունները ձեռք կբերեն նոր դինամիկա»,-նշել Է Ֆրանսիայի նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am