Մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի «Ռոլան Գարոս»-ի մրցաշարը

Armenpress 13:04, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից հերթականը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոսը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջին ռակետ, մրցաշարի հիմնական ֆավորիտ իսպաացի Ռաֆայել Նադալը առաջին շրջանում կխաղա ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ: Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն կմրցի Ֆրանսիան ներկայացնող Նիկոլյա Մայույի հետ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը կխաղա Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեաս Հայդեր-Մաուրերի հետ:

Թենիսի «մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակ է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերից, որն անցկացվում հողածածկ կոռտերում: «Ռոլան Գարոս»-ի ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալը, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարվա մրցաշարն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am