Անգլիայում լաբրադորը բադի ինը ճուտիկ Է որդեգրել

Armenpress 12:57, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էսեքսում՝ Մաունթֆիչեթ դղյակից ոչ հեռու, լաբրադորը «հոգեհայր» Է դարձել բադի լքյալ ճուտիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: Դղյակի աշխատակիցները պատմել են, որ բադի ճուտիկների մայրը, որը վերջերս Էր սերունդ ունեցել, կորել Է. հնարավոր Է, նրան աղվեսն Է կերել:

Բայց ճուտիկներն առանց հսկողության չեն մնացել՝ դրանց խնամակալությունն ստանձնել Է տասնամյա լաբրադոր Ֆրեդը, որը շատ հոգատար հայր Է դարձել: Շունը ճուտիկներին տանում Է մեջքին, ինչպես նաեւ դրանց հետ լողում Է դղյակի խրամում: «Ֆրեդը շատ հիանալի բնավորություն ունի: Ճուտիկները նրան շատ են սիրում»,- ասել Է Մաունթֆիչեթ դղյակի տնօրեն Ջերեմի Գոլդսմիթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am