Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե

Armenpress 12:41, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական կողմն ափսոսանքով Է ընդունել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ գագաթնաժողովի չեղարկման լուրը, բայց հարգում եւ պաշտպանում Է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում ճապոնացի լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ափսոսանք Է հարուցում, բայց ես հարգում եւ պաշտպանում Է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը»,-նրա խոսքը մեջբերում Է Kyodo գործակալությունը: Աբեն նաեւ նշել Է, թե կցանկանար հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնել ստեղծված իրադրության շուրջ: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հղած նամակում հայտնել Է, թե հարկավոր չի համարում հունիսի 12-ին Սինգապուրում գագաթնաժողով անցկացնել Փհենյանի վերջին «թշնամական» հայտարարությունների պատճառով, որ գագաթնաժողովը չեղյալ կհայտարարվի, բայց ընդգծել Է, որ պատրաստ Է ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am