Սոթքի ոսկու հանքավայրում ընդհատված աշխատանքները վերսկսվել են

Armenpress 11:55, 25 Մայիս, 2018

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի ոսկու հանքավայրն երկօրյա պարապուրդից հետո վերսկսել է կանոնավոր աշխատանքները: Հանքի գործունեության համար խոչընդոտ ստեղծած ակտիվիստները դադարեցրել են անհնազանդության գործողությունները՝ բացելով դեպի հանքավայր, երկաթուղի եւ կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի ոսկու հանքավայրի գլխավոր ինժեներ Հարություն Հարությունյանը, հանքում աշխատանքները վերսկսվել են մայիսի 24-ի երեկոյան, ժամը 18-ից: «Մեր կազմակերպության դեմ իրականացվող անհնազանդության ակցիան դադարեցվել է ոչ թե մեր եւ ակտիվիստների միջեւ բանակցությունների արդյունքում, այլ կառավարության միջամտության շնորհիվ: Հուսանք, որ հետագա քայլերը եւս նպաստավոր կլինեն, որպեսզի մեր աշխատանքները չխանգարվեն: Շարունակում ենք աշխատել երեք աշխատանքային հերթափոխով»,-ներկայացրեց Հարություն Հարությունյանը: Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am