Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել

Armenpress 21:59, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 12:07-ին տեղեկություն է ստացել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտամիջյան հատվածում գտել է արկանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները կորոզիայի ենթարկված արկը հանձնել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խմբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am