ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը

Armenpress 17:21, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական խումբն ինձ  փոխանցել էր փաստաթուղթ: Այժմ ՀՀ նախագահի աշխատակազմն այն ուսումնասիրում է: Այս հարցը կուղղվի ՀՀ կառավարությանը, համապատասխան գնահատականներ և լուծումներ տալու, եթե այդպիսիք կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Մայիսի 23-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն անցկացրեց բողոքի երթ: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի  ՀՀ նախագահի նստավայր Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով: Արմեն Սարգսյանը միացավ երիտասարդներին, լսեց նրանց խոսքը և խոստացավ արագ արձագանքել: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am