Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել հիվանդների համար

Armenpress 12:26, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանին նախապատրաստվելու ընթացքում մասնակցել են «Դարձի՛ր դոնոր: Արյուն հանձնի՛ր կարիքավոր հիվանդներին» հայրենասիրական ակցիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ակցիային մասնակցել են 500 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, որոնք անհատույց արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել հետազոտման եւ պահման Գյումրիի Արյան պահոց:

Անհրաժեշտության դեպքում ստացված արյունը կօգտագործվի Հայաստանում տուժածների փրկության եւ հեմոֆիլիայով եւ ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդների բուժման համար: Միջին հաշվով յուրաքանչյուր զինծառայող հանձնել Է շուրջ 350 – 400 միլիլիտր արյուն: Ընդհանուր առմամբ հավաքվել են շուրջ 200 լիտր արյուն եւ դրա բաղադրիչներ:

«Մեզ համար սա ավանդական միջոցառում Է, որը միավորումում անցկացվում Է տարին երկու անգամ ուսուցման ամառային եւ ձմեռային շրջաններից առաջ»,- ասել Է 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի համար 3 մասնաճյուղի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Էժդեր Ռահիմովը: Անդրովկասի ռուսական միավորումում «Դոնորի օրերը» տեղի են ունենում 2011 թվականից եւ ավանդական բնույթ են ստացել: Ներկայիս ակցիան դարձել Է թվով արդեն տասներկուերորդը: Ընդհանուր առմամբ յոթ տարում ակցիային մասնակցել Է ավելի քան 3 հազար մարդ, որոնք տվել են շուրջ մեկուկես տոննա դոնորական արյուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am