Facebook-ը կշարունակի իր օգտատերերի մասին տվյալների հավաքումը

Armenpress 11:30, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը կշարունակի տեղեկատվություն հավաքել ոչ միայն իր օգտատերերի, այլեւ այն այնձանց վերաբերյալ, ովքեր սոցցանցի օգտատերեր չեն, բայց թեկուզեւ մեկ անգամ կիրառել են Facebook-ի հետ կապված ծառայությունները եւ հավելվածները, ներառյալ WhatsApp-ը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook ընկերության ղեկավարության՝ եվրապատգամավորների 18 հարցերի գրավոր պատասխաններում, որոնք մայիսի 23-ի երեկոյան հրապարակել Է Եվրախորհրդարանի (ԵԽ) մամուլի ծառայությունը: Այդ հայտարարությունն ԱՄՆ-ի ընկերությունն ուղարկել Է Եվրախորհրդարանի քարտուղարություն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները Cambridge Analytica շուկայավարական ընկերությանը վաճառելու սկանդալից հետո դրանց պաշտպանության խնդրի քննարկման համար մայիսի 22-ին ԵԽ-ի խմբակցությունների ղեկավարների հետ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպումից հետո:

«Ցանկացած կայք կամ հավելված, որը դուք կօգտագործեք, պետք Է ինչ-որ տեղեկատվություն ստանա ձեր մասին պարզապես այն բանի համար, որ գործեն դրա բոլոր բաղադրիչները: Այն կայքերը եւ հավելվածները, որոնք կօգտագործի Facebook-ի ծառայություններից ուրաքանչյուրը, օրինակ Like կոճակը, մեր վերլուծական կամ գովազդային արտադրանքները, դրանց յուրաքանչյուր օգտագործման դեպքում տեղեկատվություն են ուղարկում Facebook ընկերություն: Այդ տեղեկատվությունն օգտագործվում Է այն մասին հաշվետվությունների ստեղծման համար, թե ինչպես են մարդիկ օգտվում այդ ծառայություններից, անվտանգության կամ արտադրանքի բարելավման համար»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am