Իտալիայում գնացքը բախվել Է բեռնատարին, կան զոհեր ու վիրավորներ. ANSA

Armenpress 10:38, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում երկու մարդ Է զոհվել, եւս 18 հոգի՝ տուժել Թուրինի շրջանում գնացքի հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, որը բախվել Է երկաթգծին կանգնած բեռնատարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է ANSA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ գնացքը Թուրինից ուղեւորվում Էր Իվրեա, երբ բախվել Է երկաթգծին կանգնած բեռնատարին: Բախման հետեւանքով շարժակազմը դուրս Է ընկել ռելսերից: Զոհվել Է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Տուժածներից մեկը ծանր վիճակում Է: Պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am