Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել

Armenpress 21:37, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 23-ին, ժամը 16:31-ին տեղեկություն է ստացել, որ Մուղնի-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Կոստյա Կոժելկո՝ 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am