Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը

Armenpress 17:55, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մեր հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարեւորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am