Արաբական պետությունների լիգան դադարեցրեց համագործակցությունը Գվատեմալայի հետ

Armenpress 17:48, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) լուծարել Է Գվատեմալայի ԱԳ նախարարության հետ փոխըմբռնման հուշագիրը եւ դադարեցրել համագործակցությունը լատինամերիկյան այդ երկրի հետ՝ Թել Ավիվից Երուսաղեմ նրա դեսպանության տեղափոխման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գեյթի հրահանգներին համապատասխան, կազմակերպության քարտուղարությունը լուծարեց Գվատեմալայի ԱԳՆ-ի հետ 2013 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ գվատեմալական կողմին ծանուցեց, որ բոլոր բնագավառներում համագործակցությունը չի շարունակվի Երուսաղեմի խնդրի նկատմամբ այդ երկրի դիրքորոշման պատճառով»,-ասված Է փաստաթղթում:

Մայիսի 16-ին Գվատեմալան դարձել Է կենտրոնամերիկյան առաջին երկիրը եւ ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ երկիրը, որն իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: Այնուհետեւ նրանց օրինակին հետեւեց Պարագվայը: Ավելի վաղ ԱՊԼ-ն հայտարարել Է, որ մտադիր Է պլան մշակել ԱՄՆ-ի եւ ցանկացած այլ պետության կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն հակազդելու համար: Մասնավորապես, քաղաքական, իրավաբանական ու տնտեսական միջոցներ են մշակվում ապագայում նման քայլեր թույլ չտալու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am