Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ

Armenpress 09:49, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները մայիսի լույս 23-ի գիշերը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի եւ երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման եւ Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Հարվածները հասցվել են ի պատասխան մայիսի 22-ի առավոտյան Իսրայել մի քանի ահաբեկիչների ներթափանցման եւ զինվորական պահակետի հրկիզման»,- նշվում Է փաստաթղթում: «Բացի դրանից, այդ թիրախները խոցվել են ի պատասխան Գազայի հատվածից անօդաչու թռչող ապարատներ եւ օդապարուկներ ուղարկելու՝ շարունակվող փորձերի՝ ահաբեկչական գործունեության եւ իսրայելական տարածքի վրա գրոհների նպատակով»,- շարունակել են զինվորականները:

Մարտ ամսվա վերջին Գազայի հատվածում պաղեստինցիների եւ իսրայելացի զինվորների միջեւ սկսված զանգվածային ընդհարումների զոհ Է դարձել արդեն շուրջ 120 արաբ, ավելի քան 13 հազար բնակիչներ վիրավորվել են կամ թունավորվել գազով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am