ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային

Armenpress 18:05, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 22-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am