Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում

Armenpress 17:37, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն աշխարհում առաջինն Է հինգերորդ սերնդի Lockheed Martin F-35 Lightning II կործանիչը կիրառել մարտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրեական պետության Պաշտպանության բանակի Twitter-ում:

«Մենք աշխարհում առաջինը F-35-ը կիրառեցինք մարտական իրավիճակում՝ թիրախների վրա գրոհելու համար»,- ասել Է Իսրայելի ռազմաաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալիկամ Նորկինը:

Նրա խոսքով՝ այդ դեպքերը երկուսն են եղել «երկու տարբեր ռազմաճակատներում»: Նորկինը հավելել Է, որ F-35 Lightning II-ը կանոնավոր կերպով մասնակցում Է ամբողջ Մերձավոր Արեւելքում առաջադրանքների կատարմանը: Իսրայելը ԱՄՆ-ին պատվիրել Է F-35A Lightning II 50 կործանիչ, որոնք լրամշակումից հետո ստացել են F-35I Adir անվանումը: Առաջին երկու ինքնաթիռները երկիրն ստացել Է 2016 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am