Հարցումը պարզել է ամենաերջանիկ կանանց կրծքի չափսը

Armenpress 17:04, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Cosmetic Surgery Solicitors պլաստիկ վիրաբուժության բրիտանական կլինիկայի ներկայացուցիչները որոշել են, որ երրորդ չափսի կուրծքը կանանց երջանիկ Է դարձնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

Ազգային հետազոտության շրջանակներում մասնագետները հարցման մասնակիցներին խնդրել են պատմել, թե նրանք որքանով են գոհ իրենց կրծքից, եւ ինչպես Է դրա չափսն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Երրորդ չափսի կուրծք ունեցող կանանց 39 տոկոսը պատասխանել Է, որ լիովին գոհ Է թե՛ իր մարմինից, թե՛ կյանքից: Չորրորդ չափսից գոհ Է եղել կանանց 37 տոկոսը, առաջինից՝ 34 տոկոսը: 29 տոկոսը հայտարարել Է, որ իրենք գոհացնում Է հինգերորդ չափսը: Երջանիկ կանանց թիվն առավել փոքր Է եղել կրծքի երկրորդ չափսն ունեցող կանանց շրջանում. նրանք կազմել են ընդամենը 27 տոկոսը:

Ընդամենը հարցմանը մասնակցել Է 871 կին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am