Տիրուհին անմոռանալի վերջին օրեր Է պարգեւել քաղցկեղով հիվանդ շանը

Armenpress 15:01, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալուհի Բրիանա Մեյը որոշել Է անմոռանալի տպավորություններ պարգեւել քաղցկեղով հիվանդ Իսահակ շանը, որը երկար տարիներ ուղեկցում Էր իր վատ տեսնող եղբորը: Աղջիկը կազմել Է 20 գործից բաղկացած ցուցակ, որոնք նա պետք Է հասցնի կատարել շան հետ, քանի դեռ նա կենդանի Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: Լաբրադորին հատկացված մի քանի շաբաթվա ընթացքում Մեյը, ի թիվս այլ բաների, պլանավորել Է նրան լողափ տանել, կերակրել նրբախորտիկներով, ուղարկել շների համար հատուկ մերսման ու յոգայի, Իսահակի ընկերների համար կազմակերպել երեկույթ եւ պիկնիկ, նրան կերակրել շների համար նախատեսված պաղպաղակով եւ ամուսնացնել:

Այս կերպ աղջիկը մտադիր Է իր երախտագիտությունը հայտնել Իսահակին իր ընտանիքին երկար տարիներ հավատարմորեն ծառայելու համար: «Իսահակը ամենազիլն Է ինձ հայտնի շներից: Նա իմ քեռորդուն օգնում Է ճանապարհորդել: Նա լավագույն ընկերն Է աշխարհում… Ես սիրում եմ նրան»,-ասում Է ավստրալուհին: Ցուցակը կազմվել Էր Facebook-ում Cool Dog Group խմբի մասնակիցների օգնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am