Իրանում սնկերից թունավորման զոհերի թիվը հասել Է 15-ի

Armenpress 11:24, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տասնհինգ մարդ Է մահացել, ավելի քան հազարը տուժել սնկերից թունավորվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վթարային ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդիին: Ավելի վաղ հաղորդվել Էր 11 զոհվածների եւ շուրջ 800 տուժածների մասին:

«Այսօրվա դրությամբ 1017 մարդ ուղարկվել Է հիվանդանոցներ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են եւ, դժբախտաբար, 15 մարդ մահացել Է»,- հայտարարել Է Խալեդին: Միքանի օր առաջ հաղորդումներ Էին հայտնվել Իրանում սնկերի գործածման հետեւանքով զանգվածային թունավորման մասին: Մայիսի 19-ին հայտնի Էր դարձել մի շարք նահանգներում, գլխավորապես երկրի արեւմտյան մասում՝ Քերմանշահում, Քրդստանում, Լուրեստանում, Զենջանում, Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականում, ինչպես նաեւ Համադանում ավելի քան 720 մարդու թունավորման եւ ինը զոհվածների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am