Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը

Armenpress 21:52, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 20-ին, ժամը 16.20-ին կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիև քաղաքի գլխավոր վարչության Շևչենկոյի բաժնի կողմից՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am