Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Armenpress 21:30, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1972թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր Գ. Մ.-ին (1970թ.): Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am