Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը

Armenpress 19:30, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  հարցը:  ՀՀ  նախագահի  նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումների ընթացքում կողմերը  ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ողջ ընթացքն անցել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային և բարեկամական մթնոլորտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am