Փոմպեոն Իրանին սպառնացել Է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով

Armenpress 18:11, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքական ուղեգիծը: Այս հայտարարությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով ծրագրային ճառով՝ նվիրված Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը:

«Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք ռեժիմի վրա: Թեհրանի ղեկավարները չպետք Է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը «…»: Պատժամիջոցները միայն կուժեղանան եւ ավելի ու ավելի ցավագին կդառնան այն դեպքում, եթե ռեժիմը չփոխի իր ուղեգիծը «…»,-ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղեգիծը «անընդունելի Է եւ անարդյունավետ»:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միայն հետաձգում Էր Իրանում միջուկային զենքի մշակման հնարավորության հայտնվելը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա տեսանկյունից, Իրանի հետ միջուկային գործարքը «չԷր երաշխավորում ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»: «Այլեւս դա չի լինելու: «…» Այլեւս չի լինելու Իրանի հզորության անարգել ընդլայնումը»,-ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am