Առաջին անգամ Ճապոնիային ամերիկյան հեղուկացված թերթաքարային գազ են մատակարարել

Armenpress 16:17, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայերից ստացված հեղուկացված բնական գազով առաջին լցանավը մայիսի 21-ին ժամանել Է Ճապոնիայի Իոկոհամա նավահանգիստ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tokyo Gas կորպորացիան, որը մատակարարումների համապատասխան պարտավորագիր Է կնքել 20 տարի ժամկետով:

Առաջին խմբաքանակի ծավալը կազմել Է 70 հազար տոննա, ինչը կբավականացնի մեկ տարվա ընթացքում 220 հազար տնային տնտեսությունների ապահովման համար: Գազն արտադրվել Է ST Cove Point ձեռնարկությունում՝ Tokyo Gas-ի եւ Sumitomo Corporation -ի համատեղ ընկերությունում, որը գտնվում Է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի արեւելքում: «Այս նախագծի եւ նոր մատակարարների շնորհիվ Tokyo Gas-ը կկարողանա ընդլայնել իր ցանցը»,- նշված Է ընկերության հայտարարության մեջ:

Ընդամենը 20 տարվա ընթացքում այն պլանավորում Է այդ ձեռնարկությունից տարեկան Ճապոնիային մատակարարել 1,4 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ: Մինչ այժմ Ճապոնիան իր պահանջների շուրջ 80 տոկոսը բավարարում Էր Ավստրալիայից, Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից գազի մատակարարումների հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am