Սիրիական բանակն ազատագրել Է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը

Armenpress 13:55, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել Է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գտնվում Է Դամասկոսից հարավ ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:

«Սիրիական բանակն ազատագրել Է պաղեստինցի փախստականների՝ Դամասկոսից հարավ ընկած «Յարմուկ» ճամբարը եւ այնտեղ բարձրացրել սիրիական դրոշը»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

«Յարմուկ» ճամբարը, որը նախատեսված Է պաղեստինցի փախստականներին տեղավորելու համար, 1957 թվականին ստեղծվել Է Դամասկոսի հարավային արվարձանում: 2015 թվականի ապրիլի սկզբին ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել Էին պաղեստինյան ճամբարի մեծ մասը: Այդ ժամանակվանից այս շրջանում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի կողմնակիցների (ինչպես նաեւ նրա դաշնակիցների) միջեւ բախումներն զգալիորեն հաճախացել Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am