Բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել խստացնել պատժամիջոցները «Կրեմլի հետ կապված անձանց դեմ»

Armenpress 12:46, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի կոմիտեն թագավարության իշխանություններին կոչ Է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Կրեմլի հետ կապված անձանց» դեմ: Այս կոչը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, բովանդակում Է կոմիտեի «Մոսկվայի ոսկին. ռուսական կոռուպցիան Մեծ Բրիտանիայում» վերնագրով զեկույցը, որը մայիսի 21-ին հրապարակվել Է խորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում ավելի շատ պատժամիջոցներ սահմանել Կրեմլի հետ կապված անձանց դեմ, ներառյալ այն միջոցները, որոնք նախատեսված են պատժամիջոցների եւ փողերի լվացման հակազդման մասին օրենքով, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտման համար»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում զեկույցի հեղինակները նման անձանց կոնկրետ ցուցակ չեն ներկայացրել:

Կառավարությունը, կոմիտեի անդամների կարծիքով՝«պետք Է առավելագույնս սերտ» համագործակցի ԱՄՆ-ի, Եվրամիության եւ «Մեծ յոթնյակի» դաշնակիցների հետ ՌԴ-ի անձանց դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելիս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am